Среда, 27.11.2024, 03:49
| RSS
Меню сайта
Разделы новостей
Аналитика [166]
Интервью [560]
Культура [1586]
Спорт [2558]
Общество [763]
Новости [30593]
Обзор СМИ [36362]
Политобозрение [480]
Экономика [4719]
Наука [1795]
Библиотека [414]
Сотрудничество [3]
Видео Новости
Погода, Новости, загрузка...
Главная » 2008 » Август » 14 » ԱՄՆ-ը Թուրքիայից կպահանջի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
ԱՄՆ-ը Թուրքիայից կպահանջի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
12:25

yerkir.am. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ-ում դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի եւ հասարակության հետ կապերի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը, սենատորները հավանություն են տվել նրա թեկնածությանը Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի գրավոր պատասխաններից հետո:

 

«Քվեարկությունն անվանական էր, սենատոր Բոքսերը դեմ արտահայտվեց, սակայն վետո չկիրառեց: Դեսպանի թեկնածության վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի Սենատի օգոստոսյան նստաշրջանում, որում պետք է հաստատվի Մարի Յովանովիչի թեկնածությունը»,- հաղորդել է Է.Չուլջյանը:

«Պետդեպարտամենտի նամակը մեկ քայլ առաջ է թուրքական կառավարության թելադրանքից ամերիկյան քաղաքականության ձերբազատման ճանապարհին:

 

Միեւնույն ժամանակ, մենք դեռեւս մտահոգ ենք այն փաստով, որ ԱՄՆ նախագահը հրաժարվում է պատշաճ կերպով բնութագրել 1915 թվականի իրադարձությունները: Մենք բավարարված ենք նրանով, որ սենատորներ Բիդենի, Բոքսերի եւ Մենենդեզի ճնշման տակ պետդեպարտամենտը, փաստորեն, նահանջեց անընդունելի պնդումներից, որոնք կասկածի տակ էին առնում Հայոց Ցեղասպանության փաստը»,- հայտարարել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 

Հունիսի 19-ին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում ՀՀ-ում դեսպանի պաշտոնում իր թեկնածության կապակցությամբ անցկացված լսումների ժամանակ Մարի Յովանովիչն ասել էր. «ԱՄՆ կառավարությունը եւ ես ճանաչում ենք զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ 1,5 մլն հայերի արտագաղթի փաստը Օսմանյան կայսրությունում: Միացյալ Նահանգները այդ իրադարձությունները համարում են որպես 20-րդ դարի մեծագույն ողբերգություն, Մեծ Եղեռն կամ Մեծ աղետ, ինչպես դա անվանում են շատ հայեր: Հենց այդ պատճառով է ամեն տարի ապրիլի 24-ին երկրի նախագահը հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին եւ համերաշխություն հայտնում հայերին Հիշատակի այդ օրը»:

 

Panarmenian.net-ի խնդրանքով անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ սենատորների հարցերի գրավոր պատասխաններին` ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշել է, որ դա կարեւոր հանգրվան է ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում:

 

ԱՄՆ պետդեպարտմենտը, այդպիսով, հաստատում է, որ «Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների եւ բռնի տեղահանումների հետեւանքով զոհվել է 1,5 միլիոն հայ, որ ԱՄՆ նպատակն է չվիճարկել եւ մոռացության չմատնել հայերի կողմից Մեծ Եղեռն որակված 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը»:

 

Ըստ Կ.Մանոյանի` այդ ողբերգությունը Ցեղասպանություն չորակելը բացառապես ԱՄՆ նախագահի որդեգրած քաղաքականությունն է: Բացի այդ, պետդեպարտամենտի պատասխաններում նշվում է, որ Հայաստան-Թուրքիա իրական հաշտության համար անհրաժեշտ է, որ Թուրքիան ընդունի իր անցյալը:

 

«Կարծում եմ` շուտով Սենատի կողմից կհաստատվի դեսպան Յովանովիչի թեկնածությունը, եւ նա կգա Հայաստան` ստանձնելու իր պաշտոնը: Ժամանակը եւ իրադարձությունները ցույց տվեցին, որ այս հարցում ընդհանրապես ամերիկահայության եւ հատկապես ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի որդեգրած քաղաքականությունն ու տարած աշխատանքները ճիշտ էին եւ արդյունավետ»,- նշել է Կ.Մանոյանը` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ը շուտով 1915թ. իրադարձությունները կճանաչի որպես ցեղասպանություն եւ Թուրքիայից կպահանջի ընդունել իր պատմության այդ էջը:

Категория: Обзор СМИ | Просмотров: 946
Календарь новостей
«  Август 2008  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Поиск
Ссылки
Статистика
PanArmenian News.am Noravank.am Деловой Экспресс Настроение Azg
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.

Рейтинг@Mail.ru