|
Главная » 2008 » Сентябрь » 19 » ԱԼԻԵՎԸ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ
ԱԼԻԵՎԸ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ |
12:10 |
ANALITIKA.at.ua. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռամազան տոնի կապակցությամբ ընդունելով հանրապետությունում հավատարմագրված մահմեդական երկրների մի խումբ դեսպանների` հայտարարել է, որ Ադրբեջանի մինչ այժմ չլուծված գլխավոր հիմնախնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է, որի «կարգավորման գործում այս տարիներին առաջընթաց ձեռք չի բերվել»: «Անկասկած, այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, բռնազավթված հողերը պետք է ազատվեն», ընդգծել է Ալիեւը: Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահը երախտագիտություն է հայտնել մահմեդական այն երկրներին, որոնք այս տարվա մարտին պաշտպանեցին հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ում ընդունված բանաձեւը` այդ աջակցությունը որակելով որպես «շատ կարեւոր», հաղորդում է «Արմենպրեսը»: |
Категория: Обзор СМИ | Просмотров: 971 | | |
|
|