Среда, 04.12.2024, 01:29
| RSS
Меню сайта
Разделы новостей
Аналитика [166]
Интервью [560]
Культура [1586]
Спорт [2558]
Общество [763]
Новости [30593]
Обзор СМИ [36362]
Политобозрение [480]
Экономика [4719]
Наука [1795]
Библиотека [414]
Сотрудничество [3]
Видео Новости
Погода, Новости, загрузка...
Главная » 2008 » Октябрь » 3 » Վրաստանը ճակատամարտում պարտվեց Ռուսաստանին, բայց հաղթեց քարոզչական պատերազմում
Վրաստանը ճակատամարտում պարտվեց Ռուսաստանին, բայց հաղթեց քարոզչական պատերազմում
12:50

Հոդվածը քաղված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Արտասահմանյան մամուլիտեսություն»-ից:

 
Աղբյուրը`(The Times)
Թոնի Հելփին և Ռոջեր Բոյիս (Tony Halpin and Roger Boyes)

Երբ Գորիի միջազգային լրատվական կենտրոնի մոտ տեղադրված ռումբի պայթյունից սպանվեց փորձառու հոլանդացի օպերատորը, կարելի էր ենթադրել, որ դա Ռուսաստանի վճռական պատասխանն էր Վրաստանին` քարոզչական պատերազմում կրած պարտության համար:

39-ամյա Ստան Ստորիմանսը RTL Nieuws հեռուստաալիքի համար հակամարտություններ է լուսաբանել աշխաարհով մեկ. նա մահացավ, երբ բեկորները դուրս տարածվեցին շենքից, որտեղից օտարերկրյա լրագրողները լուսաբանում էին Հարավային Օսիայի պատերազմը: Պրն Ստորիմանսը, որն իր հետևում թողեց կին և երկու երեխա, հնգօրյա պատերազմի ընթացքում զոհված երրորդ լրագրողն էր, իսկ նրա գործընկեր Ջերոեն Ակերմանսը` հինգերորդ վիրավորը:
Փոքրիկ Վրաստանը հասարակական կարծիքի ձևավորման համար պայքարում շատ ավելի ճարպիկ գտնվեց, քան նրա հակառակորդ Ռուսաստանը: Ստեղծեց լրատվական կենտրոն, որպեսզի հնարավոր դարձնի արագ և պարբերաբար ռեպորտաժները ռազմական գործողությունների առաջին գծին մոտ վայրերից, մինչդեռ ռուսական բանակը խստորեն վերահսկում էր մուտքը Հարավային Օսիա` դժվարացնելով բանակի գործողությունների լուսաբանումը: Եվ իրոք, եթե վրացական բանակը գործեր նույնքան ագրեսիվ, որքան Վրաստանի տեղեկատվական (PR) արշավը, ապա հնարավոր է` Հարավային Օսիայի համար մղվող պատերազմը միանգամայն այլ ելք ունենար:
Նախագահ Սահակաշվիլին, որն իշխանության եկավ «վարդերի հեղափոխության» արդյունքում, չէր քաշվում աշխարհին սպառնացող վտանգի մասին խիստ հայտարարություններ անելուց: Խորհրդային Միության` Հունգարիա (1956թ.) և Աֆղանստան (1979թ.) ներխուժելու հետ ազատ համեմատություններն արվում էին աջակցություն ստանալու նպատակով` այն հույսով, որ հնարավոր կլինի ԱՄՆ-ում և Եվրոպայում գրգռել հասարակական կարծիքը, որն իր առաջնորդներից կպահանջեր կոնկրետ գործողություններ ձեռնարկել:
Պրն Սահակաշվիլին ելույթ էր ունենում Վրաստանի և Եվրամիության դրոշների ֆոնի ներքո, թեև նրա երկիրը Եվրամիության անդամ չէ: Նպատակը հասկանալի է. Վրաստանը ցանկանում է դաշնակցել Արևմուտքի հետ` ընդդեմ իր նախկին Խորհրդային տիրոջ:
Երբ Թբիլիսին արդեն լեցուն էր օտարերկրյա լրագրողներով, մի խումբ բելգիացի PR խորհրդատուներ սկսեցին խորամանկ մի ակցիա. էլեկտրոնային նամակներով լրագրողներին լուրեր էին ուղղարկում Ռուսաստանի այսպես կոչված` ագրեսիվ գործողությունների և Վրաստանի կառավարության պատասխան գործողությունների մասին: Օրինակ` կիրակի օրը տարածեցին 20-ից ավել էլեկտրոնային հաղորդագրություններ, որպեսզի շրջանառության մեջ դնեն վրացական տեսակետը, թե Ռուսաստանը ներխուժել է Վրաստան:
Այդ հաղորդագրությունների մի մասը բացահայտ չափազանցություն էին. օրինակ` այն, որ ռուսական ինքնաթիռներն «ակտիվորեն ռմբակոծում են Թբիլիսին» կամ, որ ռուս զինվորները գրավել են Գորին: Սակայն շուրջօրյա լուսաբանման մշակույթի արդյունքը եղավ այն, որ շատ կազմակերպություններ, առանց անկախ հետաքննության, կրկնում էին դրանք:
Ռուս պաշտոնյաները ստիպված էին պաշտպանվել և ինքնավստահ չէին երևում: Սակայն նրանց հաղթաթուղթը Վլադիմիր Պուտինն էր. նա վճռական էր տրամադրված` ցույց տալու, որ գործերը խոսքերից բարձր են հնչում: Անդրդվելի դեմքով, ոչ պաշտոնական հագնված, Պուտինը հանդես եկավ որպես գործի մարդ և կարողացավ վճռականությունը վերածել հաղթանակի:
Պետության կողմից վերահսկվող ռուսական հեռուստաալիքներն ակտիվորեն լուսաբանում էին Վրաստանի գործողություններից տուժած Հարավային Օսիայի բնակչության վիշտը` թաքցնելով կամ արդարացնելով Ռուսաստանի գործողությունները: Նրանց նպատակն էր` երկրի բնակչության մեջ պահպանել Կրեմլի նկատմամբ վստահությունը և նրանց քիչ էր անհանգստացնում միջազգային կարծիքը: Հեռուստատեսությամբ ցուցադրեցին մի կնոջ, որը պնդում էր, թե վրացի զինվորներն այրել են մարդկանցով լի շենքը: «Անասունների նման մարդկանց քշեցին-լցրեցին տան մեջ, փակեցին այն ու այրեցին,- պատմում էր այդ կինը: -Մի ուրիշ տեղ էլ տեսանք, թե ինչպես տանկն անցավ մի ծեր կնոջ վրայով, որ փախնում էր երկու երեխայի հետ»:
Ռազմական գործողությունների ավարտին Սահակաշվիլին հայտնվում էր հեռուստաէկրաններին` շրջապատված իր կողմնակիցների հսկայական բանակով` անթիվ ազգային դրոշների ներքո: Դա մի փորձ էր տեսախցիկի առջև ցուցադրելու Վրաստանի անհնազանդությունն ու միասնականությունը, թեև Հարավային Օսիայի ու Աբխազիայի իրադարձությունները Վրաստանի համար աղետալի հետևանքներ ունեցան: Իսկ Պրն Պուտինին ցուցադրական աջակցություն պետք չէր. ռուսական բանակն իր խոսքն արդեն ուղիղ կերպով ասել էր Վրաստանին:
Հաղթողներ և պարտվողներ
Հաղթողներ
-Վլադիմիր Պուտին. նա աշխարհին հասկացրեց, որ Վրաստանն էր ագրեսորը, և որ իր զինվորները միջամտեցին` դադարեցնելու «ցեղասպանությունը»:
-Դմիտրի Մեդվեդև. նա պատերազմի ավարտի մասին հայտարարեց Սարկոզիի` Ռուսաստան գալու պահին` կատարելով հաջող դիվանագիտական քայլ:
-Ռուսաստանի զինված ուժեր. ռուս-վրացական մրցակցության արդյունքն էր 10-0` հոգուտ Ռուսաստանի:
Պարտվողներ
-Միախայել Սահակաշվիլի. նկարները, որտեղ Վրաստանի նախագահը կծկվում է ռուսական ուղղաթիռի հայտնվելուց, ասացին ամեն ինչ:
-Վրաց ժողովուրդը. իր կառավարության ձախողված արկածախնդրության պատճառով հազարավոր մարդիկ զրկվեցին կյանքից կամ կորցրեցին իրենց տները:
-Անդամակցումը ՆԱՏՕ-ին. Գլխավոր քարտուղար Յաափ դե Հոփ Սխեֆֆերը հայտարարեց, որ պատերազմը չի նշանակում, թե Վրաստանը զոհաբերեց դաշինքին միանալու իր հնարավորությունը, սակայն, իհարկե, այն նաև չմեծացրեց Վրաստանի անդամակցության հրարավորությունները:
-Արևմուտքի առաջնորդներ. չնայած նրանց որոշ դիվանագիտական ջանքերին և արտահայտած վրդովմունքին` Ռուսաստանը նրանցից ավելի ճարպիկ գտնվեց. նրանք չկարողացան ակ
նարկել անգամ ռազմական գործողություններում ՆԱՏՕ-ի ապագա անդամին աջակցելու մասին:
 
Категория: Обзор СМИ | Просмотров: 1019
Календарь новостей
«  Октябрь 2008  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Поиск
Ссылки
Статистика
PanArmenian News.am Noravank.am Деловой Экспресс Настроение Azg
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.

Рейтинг@Mail.ru