Четверг, 05.12.2024, 23:42
| RSS
Меню сайта
Разделы новостей
Аналитика [166]
Интервью [560]
Культура [1586]
Спорт [2558]
Общество [763]
Новости [30593]
Обзор СМИ [36362]
Политобозрение [480]
Экономика [4719]
Наука [1795]
Библиотека [414]
Сотрудничество [3]
Видео Новости
Погода, Новости, загрузка...
Главная » 2008 » Октябрь » 10 » Ուկրաինան զինում էր Վրաստանին Ռուսաստանի դեմ պատերազմելու համար?
Ուկրաինան զինում էր Վրաստանին Ռուսաստանի դեմ պատերազմելու համար?
10:49

Հոդվածըքաղված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Արտասահմանյան մամուլի տեսություն»-ից:

 
«Իզվեստիա», 9 սեպտեմբերի 2008թ.
Աղբյուրը` (
Известя.ru)
Քաղաքական բաժին (Отдел политики)

Վրաց զինվորականները հույս ունեին Ցխինվալ մտնել խորհրդային տեխնիկայով, որ մատակարարել էին «բարեկամ» երկրները: Այժմ տեխնիկայի այդ և մյուս այլ նմուշները ցուցադրվում են Մոսկվայում, Զինված ուժերի թանգարանի ռազմավարի ցուցասրահում:

«Իզվեստիան» շարունակում է լրագրողական հետաքննությունը, որի նպատակն է պարզել, թե աշխարհում ուժերի ռազմավարական հավասարակշռությունը փոխելու փորձերում ինչպիսի դեր էր հատկացվել Միխայիլ Սահակաշվիլիին և ում կողմից: Դա հասկանալու համար պետք է պատասխանել հետևյալ հարցին. ով՞ է նրան զինել:

Նիկոլյա Սարկոզիի հետ համատեղ մամլո ասուլիսում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շատ վառ և պատկերավոր կերպով ասել է.«Ահա, ցանկացավ մի քաղաքացի սպառազինվել` սպառազինվեց, իր համար բավականին խոշոր բանակ կերակրեց-գիրացրեց»: Արդարացի կլինի ավելացնել. այդ «դյուցազուն» քաղաքացու կողքին կանգնել էլ աչքի ընկնող դեմքով մի քեռի. նա Վրաստանին անընդհատ մատակարարում էր սպառազինություն և հրահանգիչներ, որոնք Սահակաշվիլիի բանակը պետք է հաղթական դարձնեին:

Ու՞մ դեմ էր պատրաստվում պատերազմել Վրաստանի նախագահը: Արդյո՞ք միայն, այդ պահի դրությամբ, երկու չճանաչված հանրապետությունների դեմ (վրացական տեսակետի համաձայն` երկու հայրենի տարածքների, ասել է թե` սեփական ժողովրդի դեմ): Կիևի և Թբիլիսիի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերլուծությունը ցույց է տալիս, որ Վրաստանին սպառազինում և նրա բանակը մարզում էին միայն մի հակառակորդի՝ Ռուսաստանի դեմ: Եվ դա արել է նախագահ Վիկտոր Յուշչենկոն` հեռահար նպատակներով:

«Իզվեստիայի» տրամատրության տակ են հայտնվել ամբողջական, բայց ոչ սպառիչ տվյալներ այն մասին, թե երբ և ինչպես են Ուկրաինայի իշխանությունները կերակրել- գիրացրել Սահակաշվիլիի վարչակարգը: Թվերը կարող են նույնիսկ ավելի մեծ լինել, քանզի որոշ զինատեսակներ, հնարավոր է, Ուկրաինայից այնտեղ են բերվել նաև «ոչ պաշտոնական» ուղիներով:

Մեր թերթն արդեն քանիցս գրել է այն մասին, որ ԱՄՆ-ի պլաններում, նախկինում և այժմ էլ, Վրաստանին հատկացվել է «հենահարթակի» դեր, որտեղից պետք է հրթիռառմբային հարվածներ հասցվեն Իրանին: Հենց ուկրաինացիներն էին Վրաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համար ստեղծում օդային տարածքի վերահսկման համակարգ: Այժմ մենք գիտենք, որ դրա կազմի մեջ են մտնում Թբիլիսիի հրամանատարական կետը և 8 ռադիոլոկացիոն կայանները, ինչպես նաև` պասսիվ ռադիոլոկացիայի երեք կայանների կազմով «Կոլչուգա» ռադիոլոկացիոն համալիրը: Վրաստանի` Հարավային Օսիայի դեմ ագրեսիա սկսելու պահին համակարգը տեղակայված էր և լիովին հարմարեցված մարտական պայմաններին (արվել էին տեղանքի ռելիեֆի և գտնվելու վայրի այլ առանձնահատկությունների հետ կապված ճշտգրտումներ), կառավարվում էր ուկրաինացիների հաշվարկներով: Այն ի զորու է պաշտպանել ամերիկացիներին Իրանի հավանական պատասխան հարվածներից: Բայց դա միայն կարճաժամկետ հեռանկարն է: Իսկ ո՞րն է երկարաժամկետ հեռանկարը: Համակարգը Ռուսաստանի բոլոր սահմանները հակառակորդի վերահսկողության տակ վերցնելու պլանների կարևոր օղակ է: Եվրոպայի կողմից դա լինելու է ամերիկյան հակահռթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգը: Հեռավոր Արևելքի անմիջական մատույցներում տեղակայված են հզորագույն դիտարկող կայանն` Ալյասկայում և Չինաստանի համապատասխան «ռեսուրսները»: Մենք արդեն գրել ենք Մոնղոլիայում ՀՀՊ-ի տարրեր տեղակայելու նպատակով այդ երկրում «գունավոր հեղափոխություն» կազմակերպելու փորձի մասին: Ղազախստանը և Ադրբեջանը նույնպես գտնվում են ԱՄՆ-ի ուժեղ (առայժմ` տնտեսական) ճնշման տակ: Մնում է Կովկասը, և այստեղ շղթան փակում է Վրաստանին մատակարարված վերոհիշյալ վերահսկման համակարգը:

Հարկ կա՞ արդյոք կասկածել, որ այդ համակարգը Սահակաշվիլիին վաճառելով` Կիևը չէր ընկել գրիվնաների ետևից, այլ առաջին հերթին ամրապնդում էր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը:

Առաջին հրամանը եղել է` «Օ՛դ»:

Ուկրաինայի և Վրաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը պաշտոնապես սկսվել է դեռևս Վիկտոր Յուշչենկոյից և Միխայիլ Սահակաշվիլիից առաջ: ԽՍՀՄ-ի սևծովյան նավատորմի բաժանման մասին պայմանավորվածությունների համաձայն` 1998թ. Ուկրաինան Վրաստանին է փոխանցել «Մատկա» հրթիռային հածանավը (այժմ այն կոչվում է «Թբիլիսի») և երկու «Ստենկա» տեսակի առագաստանավակ (դրանցից մեկը «գնաց» Վրաստանի ռազմածովային նավատորմ (ՌԾՆ) և կրում է «Բաթում» անվանումը, մյուսը մնացել է անանուն և այժմ ծառայում է սահմանապահ ոստիկանության ներքո` ափամերձ տարածքների պահպանությանը): Դրանից բացի, 1998թ. Ուկրաինան Վրաստանին փոխանցել է տասը Լ-29 «Դելֆին» ուսումնամարտական ինքնաթիռ : Դրանով հետխորհրդային առաջնորդներ Լեոնիդ Կուչման և Էդուարդ Շեվարդնաձեն որոշեցին «արգելակել» փողի դիմաց զենքի փոխանակումը: Նրանց «ժողովրդավար» հետնորդներն ավելի հեռուն գնացին:

Վրաստանի և Ուկրաինայի միջև իրապես լուրջ հարաբերություններ սկսվեցին 2004թ. հետո, երբ Վիկտոր Յուշչենկոն դարձավ Ուկրաինայի նախագահ, իսկ Միխայիլ Սահակաշվիլին՝ Վրաստանի: «Մեկնարկելով» որպես պետությունների ղեկավարներ՝ երկու առաջնորդները սկսեցին մերձենալ և՛ քաղաքական, և՛ ռազմական համագործակցության բնագավառներում: 2006-2007թթ. վրացիները նախաձեռնեցին հակաօդային պաշտպանության համակարգը վերականգնելու նպատակով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ բանակցություններ, որի մասին հիշատակեցինք վերը: Արդյունքում` Վրաստանի ՀՕՊ համակարգը դարձավ հետխորհրդային տարածքի ամենաարդյունավետ համակարգերից մեկը:

Այնուհետև սկսվեց ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) և ցամաքային զորքերի համար տեխնիկայի մատակարարումը: Եթե մարտական տեխնիկան նորոգման և արդիականացման կարիք ուներ, ապա Ուկրաինան նման հնարավորություն էր տրամադրում իր ձեռնարկություններում (Յուշչենկոյին չէր հուզում այն, որ հանրապետական ռազմարդյունաբերությունը ստեղծվել է ամբողջ ԽՍՀՄ-ի ջանքերով, իսկ արդիականացված վրացական զենքը կարող էր կրակել եղբայր սլավոնների վրա): 2006 թվականից Ուկրաինայից մատակարարումները Վրաստան էին գնում, ինչպես զինվորականներն են ասում` սպառազինության ողջ սանդղակով՝ Տ-72 տանկերից մինչև «Օսա-ԱԿՄ» և «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիրներ:

Տանկն առանց անձնակազմի՝ մետաղի կույտ է:

Ուշագրավ է, որ այդ նույն փուլում ակտիվորեն քննարկվում էր ուկրաինացի մասնագեների մասնակցության հնարավորությունը Թբիլիսիի տանկերի վերանորոգման գործարանի վերականգմանը, թռիչքային անձնակազմերի վերապատրաստմանը և ՀՕՊ հաշվարկների պատրաստմանը և Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈւ) ուսումնական կենտրոններում վրացի զինծառայողների ուսուցմանը: Հետագայում մասնագետների վերապատրաստումն ընթանում էր մշակված հունով:

2005-2006թթ. Լվովի տանկերի վերանորոգման գործարանի բազայում Տ-72 տանկերի և ՀՄՄ-2 հետևակի մարտական մեքենաների երեսուն վրացի մեխանիկ-վարորդներ մարտական տեխնիկայի վարում և շահագործման կանոններ էին սովորում:

2007թ. սեպտեմբերից մինչև 2008թ. մայիսը Ուկրաինայում ուսուցման կուրս են անցել Բաթումի ավիադպրոցի 25 օդաչուներ (նրանց սովորեցնում էին վարել Մի-8, Մի-24 ուղղաթիռներ և Ան-2 ինքնաթիռներ):

2008 թվականի հունվարի կեսերից մինչև ապրիլ վրացական «Նովոալեքսեևսկայա» ավիաբազայում ուկրաինացի ռազմական հրահանգիչների վեց հոգանոց խումբը (ավագը՝ մայոր Նիկոնենկո) կադրեր էր պատրաստում Վրաստանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) համար: Օդաչուների ամենօրյա թռիչքաքանակը կազմում էր 4-6 ժամ, իսկ յուրաքանչյուր թռիչքից հետո ուկրաինացի հրահանգիչները մանրազնին վերլուծում էին թռիչքների արդյունքները:

Հրահանգիչների խմբերի անդամների ընտրությունը կատարվել է ուկրաինա-վրացական պայմանավորվածությունների համաձայն: Երկու ուշագրավ փաստ. առաջին, այդ պայմանավորվածությունների համաձայն` վրացական կողմն ուկրաինացի հրահանգիչներին վճարում էր ամսական 3000 դոլար (համեմատության համար` ռուսական գրոհային ավիացիայի օդաչուն ստանում է 40-50 հազար ռուբլի): Երկրորդ, հրահանգիչների խմբերը քողարկվում էին որպես քաղաքացիական ավիացիայի անձնակազմեր պատրաստող մասնագետներ: Հարց է ծագում. ի՞նչ նպատակով էին անում այդ ծախսերն ու կոնսպիրացիան, եթե Վրաստանը պատերազմի չէր պատրաստվում: Ավելին, ուկրաինացիների վերապատրաստած վրաց օդաչուները հետագայում «գերպատրաստվել են» (ռազմական տերմինաբանությամբ) Աֆղանստանում և Իրաքում՝ այստեղ արդեն ամերիկյան հրահանգիչների հսկողության տակ:

«Իզվեստիայի» տվյալներով` պլանավորվում էր 2008 թվականի երկրորդ կեսին Ուկրաինայում վերապատրաստել վրացի սպաներ` «ԲՈւԿ» զենիթահրթիռային համալիրների ստորաբաժանումները լրակազմելու համար: Այդ պլանները հազիվ թե ձախողված լինեն: Ամենայն հավանականությամբ` Վրաստանին խաղաղություն պարտադրելուց հետո, այդ սպաներն ինչ որ տեղ նստած` սպասում են … Վրաստանի տարածքից մեր խաղաղապահների վերջնական դուրս բերմա՞նը:

«Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ բնական է: Վրաստանը դաշնակից է»:

Անցյալ տարի (հիմա արդեն կարելի է ասել՝ նախապատերազմական տարում) Ուկրաինան դարձավ Վրաստանի մարտական տեխնիկայի և սպառազինության գլխավոր մատակարարը: Սա մեր պնդումը չէ: Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի հրատարակած տվյալները 2007թ. ռազմական նշանակության ապրանքների միջազգային առևտրի հաշվետվության վերաբերյալ: Այսպես, 2007թ. վրացական բանակի սպառազինության համար առաքվել է յոթանասունչորս Տ-72 տանկ (արդեն իսկ ՆԱՏՕ-ի չափանիշներով վերասարքավորված): Մեկ տանկի արժեքը միջինը 1 մլն. դոլար է: Ինչպե՞ս և ինչո՞վ է Վրաստանն այդ տանկերի համար վարձահատույց եղել Ուկրաինային, եթե արտահանելու համար նա ոչինչ չի արտադրում: Գինո՞վ է փոխանակել, վճարել լարիո՞վ: Փորձագետների կարծիքով` միայն անցած տարում Կիևը, հնարավոր է, վաստակել է ավելի քան 100 մլն. դոլար` Թբիլիսիին սպառազինելուց: Ըստ տարբեր գնահատականների` համագործակցության ողջ ընթացքում Ուկրաինան վաստակել է 600 մլն.-ից մինչև 1 մլրդ. դոլար գումար:

Ուշագրավ է, որ Ուկրաինայի Ատլանտյան խորհրդի նախագահ, Ներքին պաշտպանության քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի դիտորդների խորհրդի նախագահ Վադիմ Գրեչանինովը կարծում է, որ այդ բոլոր մատակարարումներն օրինական են. չէ՞ որ Վրաստանն այն երկրների ցանկում չէ, որոնց զենք վաճառելն արգելված է, ոչ էլ Ուկրաինայի վաճառած զենքը` վաճառքի համար արգելված զենքերի ցանկում:

- Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ բնական է: Վրաստանը դաշնակից է: Վրաստանը վախենում է Ռուսաստանից: Վրաստանը ծանր վիճակում է, դրա համար էլ նրան շատ ենք վաճառել: Ընկերությունն` ընկերություն, բայց այդ ամենը գումար արժե: Վրաստանին է պետք հարցնել, թե ինչու է նա շատ գնում,- հայտարարել է Գրեչանինովը:

Իսկ ահա թե ինչ է մտածում Ուկրաինայի պաշտպանության նախարար Յուրի Եխանուրովը.

-Եթե ուկրաինական զենքը գնվում է, նշանակում է` այն աշխարհում պահանջարկ ունի: Մենք զենքի մեծ ավելցուկ ունենք և ձգտում ենք այն վաճառել, բայց միայն այն երկրներին, որոնց նկատմամբ զենքի վաճառքի միջազգային արգելք սահմանված չէ:

Միայն մեկ «բայց». վաճառվում է ոչ թե ուկրաինական զենքը (որը ստեղծել և արտադրել է Կիևը), այլ` խորհրդայինը, որը Վիկտոր Յուշչենկոյին է մնացել նախկին ԽՍՀՄ-ից: Եվ եթե երկրի գլուխ ոչ թե չարչի է կանգնած, այլ` նախագահ, ապա նա լավ իրազեկված է, թե ինչի համար և ում դեմ է «սպառազինվում քաղաքացին», և թե ով է վճարում նրա ծախսերի համար:

Ու՞ր կորան գրոշները:

Չնայած զենքի առևտրի զգալի ծավալներին` ուկրաինական բանակում կարող է սով սկսվել: Ուկրաինայի պաշտպանության նախարար Յուրի Եխանուրովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերում զինծառայողներին կերակրելու համար անհրաժեշտ միջոցները կարող են բավականացնել միայն մինչև 2008 թվականի հոկտեմբերի 31-ը: «Նոյեմբերի 1-ից` կերակրելու համար ոչ մի կոպեկ չկա»,- ասել է նախարարը: Ուրեմն, եթե պատգամավորները սննդի համար գումար չհատկացնեն, ապա նախարար Ենախուրովը հարկադրված կլինի գրիվնաներ ձեռք բերել Պաշտպանության նախարարության «գործունեության այլ ոլորտներից»: Այնքան էլ օրինական չէ, բայց ելք չկա: Զինվորներին հո՛ սոված չեն թողնի: Իսկ եթե վաղը հանկարծ պատերազմ սկսվի՞:

Ի՞նչ զենքեր է Ուկրաինան մատակարարել Վրաստանին 1997-2007 թվականներին.

Տ-72 տանկեր – 114,
ԲՏՌ-80 ԶՓ – 20,
ԲՄՊ-2 ՀՄՄ – 40,
152 մմ «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայաններ – 12,
203,2 մմ «Պիոն» ինքնագնաց հրանոթներ – 5,
Լ-29 ինքնաթիռներ – 10,
Լ-39 ինքնաթիռներ – 14,
Մի-24 ուղղաթիռներ – 9,
Մի-8ՄՏ ուղղաթիռներ – 2,
Մի-4 ուղղաթիռներ – 2,
Զենիթահրթիռային «Օսա-ԱԿՄ» համալիրներ – 10,
Զենիթահրթիռային «Բուկ-Մ1» համալիրներ – 7,
«Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիրների հրթիռներ – 92,
125 մմ հակատանկային հրթիռային «Կոմբատ» համալիրներ – 48,
Հակատանկային հրթիռներ` 120 մմ «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համալիրի
համար – 400,
Կալաշնիկովի տանկային գնդացիրներ – 74,
ՊԿՄ Կալաշնիկովի ձևափոխված գնդացիրներ – 53,
ԱԳՍ-17 ավտոմատ հաստոցավոր նռնականետներ – 64,
ԱԿՄ և ԱԿ-74 – 41 116,
Դրագունովի դիպուկահար հրացաններ – 920,
Ատրճանակներ – 4000,
Հրթիռային մոտորանավակ – 1,
Պահականավակ – 1,
Ռադիոլոկացիոն կայաններ – 4,
Ռադիոտեխնիկական հետախուզության «Կոլչուգա-Մ» համալիր – 1,
Ինժեներական ԻՄՊ-2 արգելհանիչ մեքենաներ – 2,
Ուղեհարթիչ ԲԱՏ-2 մեքենաներ – 2,
Տանկային ՄՏՈւ-20 կամրջադիրներ – 5,
Գնդային հողափոր ՊԶՄ-2 մեքենաներ – 5,
«ԿրԱԶ» ավտոմեքենաներ – 180,
Զինամթերք հրաձգային զենքի համար – 40 տոննա:

Էլ ի՞նչ է Ուկրաինան պլանավորում մատակարարել Վրաստանին:

Տ-72 տանկեր (պայմանագիրը կնքվել է 2008թ. մայիսին) – 20,
ԲՏՌ-80 ԶՓ – 25,
ԲՄՊ-2 ՀՄՄ – 20,
Համազարկային կրակի «Սմերչ» հրթիռային համակարգեր – 3,
152 մմ «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայաններ – 12,
Դյուրակիր զենիթահրթիռային «Իգլա» համալիրներ – 50,
Հրթիռներ «Իգլա» համալիրների համար – 400,
Մարտական ուղղաթիռներ – 10,
Հակատանկային ականներ – 25 տոննա,
Հակահետևակային ականներ – 70 տոննա,
Շարժիչներ Տ-55 տանկերի համար - 100:

«Իզվեստիայի» և KM.RU-ի ինտերնետ-հարցումը.

Մինչև ու՞ր կարող է ԱՄՆ-ը իր ետևից տանել Ուկրաինան և Վրաստանը:

Նա նրանց օգտագործում է Իրանի դեմ պատերազմելու համար` 9%,
Սադրանքներն աստիճանաբար կապակայունացնեն իրադրությունը Ղրիմի շուրջ, և Ռուսաստանը հարկադրված կլինի հիմնավորապես լուծել այդ խնդիրը` 28%,
Սահակաշվիլին արդեն «քաղակական դիակ է», իսկ Յուշչենկոյի որդեգրած կուրսը
Ուկրաինան կբաժանի երկու մասի` 50%,
Չաչան գորիլկայի հետ խառնելը վտանգավոր է առողջության համար` 13%:
Հարցմանը մասնակցել է 3672 մարդ:

Թարգմանիչ` Սամվել Պետրոսյան
 
artmamul.ararat-center.org
Категория: Обзор СМИ | Просмотров: 904
Календарь новостей
«  Октябрь 2008  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Поиск
Ссылки
Статистика
PanArmenian News.am Noravank.am Деловой Экспресс Настроение Azg
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.

Рейтинг@Mail.ru