Пятница, 06.12.2024, 00:56
| RSS
Меню сайта
Разделы новостей
Аналитика [166]
Интервью [560]
Культура [1586]
Спорт [2558]
Общество [763]
Новости [30593]
Обзор СМИ [36362]
Политобозрение [480]
Экономика [4719]
Наука [1795]
Библиотека [414]
Сотрудничество [3]
Видео Новости
Погода, Новости, загрузка...
Главная » 2008 » Октябрь » 24 » Թուրքական սփյուռք
Թուրքական սփյուռք
07:47
Հոդվածը քաղված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Արտասահմանյան մամուլի տեսություն»-ից:

«էկոյոլ»,
Աղբյուրը` ekoyol.com
Դենիզ Գյոքչե

Սկզբում շատերը կարծում էին, որ 1960-ական թթ. աշխատելու նպատակով արտասահման մեկնող Թուրքիայի հանրապետության քաղաքացիները հետ կվերադառնան: Մեկնողների նվազագույն մասը միայն մեծ քաղաքներից էին, իսկ մնացածները՝ Անատոլիայի հայտնի գավառների գյուղերից ու գյուղաքաղաքներից, որոնց բնակչությունը գրեթե ամբողջությամբ արտասահման գաղթեց:

Մինչև 1970-ականների կեսերը Գերմանիայում հետզհետե աճում էր աշխատուժի պահանջարկը, ինչը նպաստեց, որ Թուրքիայից արտասահման մեկնողների ճնշող մեծամասնությունը հաստատվեն այդ երկրում: Սակայն, Գերմանիայում տնտեսական աճի կրճատմանը զուգընթաց, թուրք բանվորները սկսեցին հեղեղել ողջ աշխարհը` հատկապես եվրոպական երկրներն ու Ավստրալիան: Չնայած թուրքերին հետ ուղարկելու համար սահմանված խրախուսական գումարներին՝ Գերմանիայից հայրենիք վերադարձան խիստ սահմանափակ թվով մարդիկ: Այդ ներգաղթյալներին Գերմանիայում սկզբում անվանում էին օտարերկրացի բանվոր՝ «Fremdarbeiter», ապա անվանեցին հրավիրված բանվոր, այսինքն` «Gastarbeiter»: 1980-ականներին թուրքական արտահանության ծավալների աննախադեպ աճը, արտերկրում թուրքական շինարարական ընկերությունների գործունեության ակտիվացումը նպաստեցին, որ թուրք գործարարները ևս աշխուժորեն հայտնվեն արտերկրում: Այդ ընթացքում աշխատելու նպատակով արտասահման մեկնածների մեծամասնությունը հաստատվեց այնտեղ, հաստատվողների 2-րդ և 3-րդ սերունդը համարվող թուրք փոքրամասնությունը, որին ծիծաղելիորեն «Deutschisch» են անվանում, հատկապես Գերմանիայում կարևոր դիրքեր է գրավել երկրի ինչպե՛ս քաղաքական, այնպե՛ս էլ տնտեսական կյանքում:

Աշխարհով մեկ սփռված Թուրքիայի քաղաքացիների թիվը կարելի է ճշտել կատարված հետազոտությունների և 2006-08թթ. հրապարակված պաշտոնական վիճակագրությունների միջոցով:

Դրանց համաձայն` ներկայումս Ֆրանսիայում բնակվում է 500 հազար, Անգլիայում՝ 400 հազար (չհաշված կիպրոսցի թուրքերին), Հոլանդիայում՝ 372 հազար 714, Ավստրիայում՝ 250 հազար, Բելգիայում՝ 200 հազար, Սաուդյան Արաբիայում՝ 120 հազար, Շվեյցարիայում՝ 100 հազար, Ռուսաստանում՝ 100 հազար, Շվեդիայում՝ 60 հազար, Դանիայում՝ 57 հազար 130, Ադրբեջանում՝ 50 հազար, Կանադայում՝ 50 հազար (չհաշված կիպրոսցի թուրքերին), Նորվեգիայում՝ 15 հազար, Իտալիայում՝ 13 հազար 500, Ճապոնիայում՝ 10 հազար Թուրքիայի քաղաքացի:

Նկատի ունենալով որոշ երկրների առանձնահատուկ նշանակությունը` նրանց չենք ընդգրկել վերոհիշյալ ցանկում: Այդ երկրներից Ավստրալիայում, Թուրքիայի Հանրապետության 55 հազար քաղաքացիների կողքին բնակվում են նաև Ավստրալիայի քաղաքացիություն ստացած 120 հազար թուրք: Միացյալ Նահանգներում իրավիճակն այդ առումով ավելի քան առանձնահատուկ է: ԱՄՆ գաղթած գրեթե բոլոր թուրքերն ունեն բարձրագույն կրթություն: Թեև 2008-ի տվյալներով` ԱՄՆ-ում բնակվող Թուրքիայի քաղաքացիների թիվը 171 հազար է, սակայն այս երկրում բնակվում են նաև շուրջ 500 հազար թուրքական ծագումով ամերիկացիներ:

Թուրքիայից դեպի Գերմանիա աշխատուժի արտահոսքի վաղեմությունը, արտագաղթողների թվաքանակի խտությունը, ինչպես նաև` այդ երկրում հաստատվող թուրքերի մեծաքանակությունը տեղի թուրքական համայնքին, ի տարբերություն այլ երկրների համայնքների, օժտել է բազմապիսի առանձնահատկություններով: Ներկայում Գերմանիայում բնակվող 2 մլն 700 հազար Թուրքիայի քաղաքացիների կողքին այս երկրում բնակվում են նաև շուրջ 1,5 մլն գերմանահպատակ թուրքեր: Բունդեսթագի ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող թուրքական ծագումով գերմանացիների թիվը 650 հազար է: Թուրքական ծագումով գերմանացիները կարևոր դեր են խաղում Գերմանիայի քաղաքական կյանքում: Ծագումով թուրք են Գերմանիայի խորհրդարանի 5 պատգամավորները (Սևիմ Դաղդելենը, Էքին Դելիոզը, դոկտ. Լալե Աքգյունը, պրոֆ. Հաքքը Քեսքինը և Հուսեյին Քենան Այդընը), իսկ թուրքական ծագումով 2 խորհրդարանականներ (Վուրալ Օգերն ու Ջեմ Օզդեմիրը) Եվրախորհրդարանում ներկայացնում են Գերմանիան:

Ամենայն հավանականությամբ, առաջիկա համագումարը «Կանաչների» կուսակցության համանախագահի պաշտոնում կընտրի Ջեմ Օզդեմիրին, որը 1994-ին Գերմանիայի խորհրդարան մուտք գործած առաջին թուրք պատգամավորն է և որպես թուրքական ծագումով խորհրդարանական` 2004-ից ի վեր Եվրախորհրդարանում Գերմանիայի ներկայացուցիչը: Բացի Գերմանիայից, թուրքական ծագումով գործիչներ կան նաև այլ երկրների, հատկապես` Հոլանդիայի ու Բելգիայի` ինչպես խորհրդարաններում, այնպես էլ տեղական իշխանության մարմիններում:

Թուրքական համայնքը կարևոր տեղ է զբաղեցնում նաև Գերմանիայի տնտեսական կյանքում: Ներկայումս Գերմանիայում Թուրքիային պատկանող գործատեղերի թիվը հասնում է 60 հազարի: Այս թիվը 1985-ին 22 հազար 500 էր, իսկ 2007-ի վերջերին՝ 59 հազար 500: Թուրքիային պատկանող գործատեղերում աշխատողների ներկա թիվը մոտ 300 հազար է: Այդ գործատեղերից պետք է առանձնացնել Վուրալ Օգերին պատկանող` զբոսաշրջության «Օգեր տուրի» նման միջազգային ընկերությունները:

artmamul.ararat-center.org
Категория: Обзор СМИ | Просмотров: 848
Календарь новостей
«  Октябрь 2008  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Поиск
Ссылки
Статистика
PanArmenian News.am Noravank.am Деловой Экспресс Настроение Azg
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.

Рейтинг@Mail.ru