Среда, 04.12.2024, 01:28
| RSS
Меню сайта
Разделы новостей
Аналитика [166]
Интервью [560]
Культура [1586]
Спорт [2558]
Общество [763]
Новости [30593]
Обзор СМИ [36362]
Политобозрение [480]
Экономика [4719]
Наука [1795]
Библиотека [414]
Сотрудничество [3]
Видео Новости
Погода, Новости, загрузка...
Главная » 2008 » Октябрь » 31 » Օբամա-Բայդեն. ավելի լավ թիմ` հայերի, ազգի և աշխարհի համար
Օբամա-Բայդեն. ավելի լավ թիմ` հայերի, ազգի և աշխարհի համար
14:34

«Կալիֆոռնիա կուրիեր»
Աղբյուրը` (The California Courier)
Հարութ Սասունյան, հրատարակիչ (Harut Sassounian, Publisher)

Կարդալ անգլերեն բնագիրը

Միացյալ Նահանգների ամենահակահայ վարչակազմերից մեկի պաշտոնավարման երկարատև ու ցավալի շրջանը վերջապես մոտենում է ավարտին: Ամերիկահայերը, ամերիկացիների մեծամասնությունն ու ողջ աշխարհը կուշտ է այլևս Բուշ-Չեյնի թիմից և նրանց ռազմատենչ, նոր-պահպանողական (neo-conservative) օրակարգից:

Բուշի վարչակազմի թույլ տված կոպիտ սխալների ցանկը բավական ընդարձակ է. ներխուժում Իրաք` հիմնվելով կեղծ ու սխալ պնդումների վրա, ԱՄՆ տնտեսության վատ կառավարում` տասը տրիլիոն դոլարի հասնող ազգային պարտքով, և հայերին առնչվող առանցքային հարցերի նկատմամբ խորապես անհարգալի, վիրավորական դիրքորոշումներ:

Իր առաջին նախընտրական արշավի ժամանակ խոստանալով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը` նախագահ Բուշն այնուհետև դրժեց իր խոստումը: Փաստորեն, երբ Ներկայացուցիչների պալատը քննարկում էր Հայոց Ցեղասպանությունը հիշատակող բանաձև ընդունելու հարցը, նախագահ Բուշն, այդ գործընթացը կասեցնելու համար, անձամբ լոբբինգ արեց կոնգրեսականների շրջանում: Ավելին, նա ետ կանչեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, որովհետև վերջինս քաջություն էր ունեցել ճշմարտությունն ասելու Հայոց Ցեղասպանության մասին: Չնայած հանդիպելու և այս կարևոր հարցերի շուրջ խոսելու` ամերիկայի հայկական կազմակերպությունների կրկնվող խնդրանքներին, նախագահ Բուշը հրաժարվել է ութ տարվա ընթացքում նույնիսկ մե՛կ անգամ ընդունել նրանց:

Ամերիկահայերը հստակ ընտրություն կատարելու առաջ են կանգնած. նրանք ցանկանու՞մ են նույն հակահայկական քաղաքականության շարունակությունը` հաջորդ չորս կամ ութ տարիներին Մաքքեյն-Փեյլն զույգի կողմից, թե՞ գերադասում են փոխել չարաբաստիկ վերջին ութ տարիների ընթացքն` աջակցելով Օբամա-Բայդեն զույգին` ԱՄՆ նախագահական ընտրությունների ողջ պատմության ընթացքում ամենահայամետ թիմին:

Սենատոր Օբաման, նախագահական ընտրապայքարի մեջ մտնելուց դեռ բավական ժամանակ առաջ էր իր հայտարարություններում աջակցություն արտահայտում հայկական հարցերի նկատմամբ: Նա կոչ է արել Թուրքիային` ընդունել Հայոց Ցեղասպանությունը և քննադատել է ԱՄՆ պետքարտուղարին` դեսպան էվանսին պաշտոնազրկելու համար: Սենատոր Օբաման հայտարարել է. «Հայոց Ցեղասպանությունը անհիմն պնդում, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ` պատմական ծավալուն վկայություններով հաստատված փաստ: Փաստերն անհերքելի են… Որպես սենատոր, ես մեծապես աջակցում եմ Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը և որպես նախագահ` ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը… Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունն է ասում Հայոց Ցեղասպանության մասին և խիստ արձագանքում բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինել այդ նախագահը»:
Սենատոր Օբաման նաև խոստացել է «Թուրքիայի և Ադրբեջանի կողմից» Հայաստանի շրջափակմանը վերջ դնելու ելքեր փնտրել, փորձել հասնել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև ու կայուն խաղաղ կարգավորմանը, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար և հիմնված կլինի Ամերիկայի հիմնարար` ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների վրա», ընդարձակել Հայաստանի հետ «առևտուրն ու նպատակային օգնությունը» և ընդլայնել «Միացյալ Նահանգների ու Հայաստանի կառավարությունների միջև առևտրային, քաղաքական, ռազմական, զարգացման ծրագրերի ու մշակութային հարաբերությունները»:

Սենատոր Բայդենը, որն ԱՄՆ Սենատում է 1972 թվականից, հայկական հարցերին աջակցելու խնդրում շատ ավելի մեծ փորձ ու պատմություն ունի: Սենատոր Բայդենը, դեռ 1984 թվականից, Հայոց Ցեղասպանության մասին յուրաքանչյուր բանաձևի գլխավոր սատարողներից մեկն է եղել: Նա Սենատում Հայաստանի և հայերի ամենահավատարիմ ու կայուն աջակիցներից է:

Սենատոր Մաքքեյնը, մյուս կողմից, տարիներ շարունակ դեմ է հանդես եկել Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության մասին բոլոր բանաձևերին և լռություն է պահպանել Արցախյան (Ղարաբաղյան) հակամարտության, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման, ԱՄՆ կողմից Հայաստանին տրվող օժանդակության և հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ: Այլ կերպ ասած` սենատոր Մաքքեյնի օգտին քվեն հավանություն է նախագահ Բուշի հակահայկական քաղաքականության շարունակությանը:

Նույնիսկ եթե շատ ամերիկահայեր արդարացիորեն հոռետես են` հիասթափված նախագահի նախկին թեկնածուների խոստումներից, նրանց կարող է գոհացնել այն, որ սենատորներ Օբաման ու Բայդենը պարբերաբար ճանաչել են Հայոց Ցեղասպանության փաստը, այնինչ սենատոր Մաքքեյնը հետևողական և հզոր դիմադրություն է ցուցաբերել այդ կենսական հարցին: Եթե նախագահի թեկնածուների հայտարարությունները քաղաքական կշիռ չունեն, այդ դեպքում` ինչու՞ թուրք և ադրբեջանցի վերլուծաբանները բարկությամբ դատապարտում են սենատորներ Օբամային և Բայդենին` միաժամանակ գովասանքներ շռայլելով սենատոր Մաքքեյնի հասցեին: Եվ ինչու՞ հույներն ու կիպրոսցի հույները գոհ են Օբամայից ու Բայդենից, բայց ոչ` Մաքքեյնից ու Փեյլնից:

Ենթադրենք, որ Օմաբան և Բայդենը մտադիր են պահել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու իրենց խոստումը. նույնիսկ այս դեպքում ամերիկահայերը հաջորդ վեց ամիսների ընթացքում չպետք է ձեռքները ծալած նստեն` սպասելով, թե ինչ կասի նախագահ Օբաման ապրիլի 24-ին: Փոխարենը, նրանք պետք է անմիջապես սկսեն պատրաստվել Թուրքիայի կառավարության ուժեղ հարձակմանը, որ վերջինս իրականացնում է Վաշինգտոնում իր կողմից բարձր վճարվող լոբբիստների աջակցությամբ: Ինչպես անցյալում` ակնկալվում է, որ Թուրքիան զանգվածային հասարակական արշավ կձեռնարկի և անընդհատ ու հսկայածավալ սպառնալիքներ կհնչեցնի Միացյալ Նահանգների դեմ` փորձելով համոզել ամերիկյան պաշտոնյաներին ու հանրության լայն շրջանակներին, թե «այժմ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու ճիշտ ժամանա՛կը չէ»:

Թուրքական սպառնալիքները չեզոքացնելու և Հայոց Ցեղասպանության ընդունման բոլոր հնարավոր հետևանքների մասով նոր վարչակազմի մտահոգությունները ցրելու համար, ամերիկայի հայկական կազմակերպությունները պետք է Օբամա-Բայդեն թիմին իրազեկեն, որ նրանք ընդամենը վերահաստատած կլինեն այն, ինչը նախագահ Ռոնալդ Ռեյգանը ճանաչել է 1981 թվականին իր նախագահական հայտարարության մեջ:

ԱՄՆ հաջորդ նախագահի կողմից Ցեղասպանության փաստի կրկնակի հաստատումն ապահովելու պատճառներից մեկն է` կասեցնել թուրքական կառավարության` համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, որը նպատակ ունի խոչընդոտելու երրորդ երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:

Օբամա–Բայդեն զույգի հաղթանակն ակնհայտ հեռահար, խորքային ազդեցություն կունենա բազմաթիվ ազգային ու միջազգային հարցերի վրա: Օբամայի վարչակազմը ետ կկանչի ամերիկյան զորքերն Իրաքից, կկենտրոնանա Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարի վրա և ետ կշրջի հակա-ամերիկանիզմի աճող միտումն աշխարհում` որդեգրելով առավել նվազ առճակատման քաղաքականություն, քան Բուշը կամ Մաքքեյնը: Տասնյակ միլիարդավոր դոլարները, որ կտնտեսվեն ոչ անհրաժեշտ ռազմական գործողություններում չներգրավվելուց, ավելի լավ կիրառություն կստանան` օգտագործվելով նոր աշխատատեղերի ստեղծման, հարկերի կրճատման և Ամերիկայի ու ողջ աշխարհի համար տնտեսական բարգավաճում ապահովելու նպատակներով:
 
Категория: Обзор СМИ | Просмотров: 837
Календарь новостей
«  Октябрь 2008  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Поиск
Ссылки
Статистика
PanArmenian News.am Noravank.am Деловой Экспресс Настроение Azg
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.

Рейтинг@Mail.ru