Среда, 27.11.2024, 06:42
| RSS
Меню сайта
Разделы новостей
Аналитика [166]
Интервью [560]
Культура [1586]
Спорт [2558]
Общество [763]
Новости [30593]
Обзор СМИ [36362]
Политобозрение [480]
Экономика [4719]
Наука [1795]
Библиотека [414]
Сотрудничество [3]
Видео Новости
Погода, Новости, загрузка...
Главная » 2008 » Ноябрь » 3 » Իրաքահայ պատանին ցույց է տալիս նոր կյանքի ճանապարհը
Իրաքահայ պատանին ցույց է տալիս նոր կյանքի ճանապարհը
09:21
Աղբյուրը` www.unhcr.org
Անահիտ Հայրապետյան (Anahit Hayrapetyan)

Երևան, Հայաստան, 30-ը հոկտեմբերի (ՄԱԿՓԳՀ) – Պատանի Մարիամ Սարգիսն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Իրաքում, սակայն այժմ նա անսպասելիորեն հնարավորություն է ստացել ճանաչել իր նախնիների երկիրն ու լեզուն: Տասնչորսամյա աղջնակը ծաղկում և բարգավաճում է, իր խանդավառությամբ օրինակ ծառայում իր ընտանիքի, համայնքի և մյուս փախտականների համար:

Մարիամը Բաղդադից հեռացել է 2004թ.-ին, իր հոր` Սարգիսի, մոր` Նայվայի և փոքր եղբոր` Մինասի հետ: Նրանք աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքի` Հայ Առաքելական Եկեղեցու այն հարյուրավոր անդամներից են, ովքեր փախել են Իրաքից` խուսափելու համար վերջերս ահագնացող ծայրահեղական բռնություններից: Մեծամասնությունը, ներառյալ Մարիամի ծնողները, ծնվել են Մերձավոր Արևելքում:

Վերջին չորս տարիների ընթացքում, շուրջ հազար իրաքահայեր Հայաստանում ստացել են փախստականի կամ ժամանակավոր ապաստան հայցողի կարգավիճակ: Նրանք ապրում են մայրաքաղաք Երևանում, Կոտայքի և Արարատի մարզերում վարձակալած բնակարաններում:

Շատերի ֆինանսական միջոցները սահմանափակ են և նրանք անհապաղ նյութական աջակցության կարիք ունեն: Բացի այդ, նրանք դժվարանում են հաղորդակցվել իրենց անծանոթ լեզվով և բախվում են օտար հողում ծայրը ծայրին հասցնելու խնդրին:

“Չնայած, որ իրաքցիները մեծամասամբ հայկական ծագում ունեն, նրանք հասկանում են միայն արևմտահայերեն [սփյուռքահայերի մեծամասնության կողմից կիրառվող ժամանակակից բարբառ] և արդյունքում` իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնելու համար հանդիպում են խոչընդոտների”,- նշում է Բուշրա Հեյլպոտան` Հայաստանում ՄԱԿՓԳՀ-ի ներկայացուցիչը:

ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը, իր հայաստանյան գործընկեր` Առաքելություն Հայաստան կազմակերպության հետ, աջակցում է ամենախոցելի ընտանիքներին` խրախուսելով փախստականների ինտեգրումը Հայաստանում: Սակայն, չնայած այդ աջակցությանը, ոմանք` հատկապես ավելի տարեց սերունդը, դժվարությամբ է ընտելանում:

Ինտեգրվելու և հաջողության հասնելու իր դրական տրամադրվածությամբ և հաստատակամությամբ, Մարիամը օրինակ է ծառայում հասակակիցների համար և ցույց է տալիս, որ մի փոքր կամքի և ջանքերի առկայության դեպքում կարելի է հաջողության հասնել և ապագայի հանդեպ վստահությամբ լցվել: Փոքր և մեծ հաջողություններից ներշնչված` նա հաստատուն քայլերով առաջ է գնում:

Այդ մարդամոտ աղջիկը խանդավառությամբ է հաճախում ՄԱԿՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող վարսավիրական և հայոց լեզվի դասընթացներին: Իսկ երբ դժվարությունների է հանդիպում` ուղղակի հիշում է, թե որքան ծանր էր կյանքն Իրաքում:
“Երբ մայրս սկսում է բողոքել, ես ասում եմ. “Բայց չէ՞ որ մենք այստեղ անվտանգ ենք, մի’ հուսահատվի”,-ասում է Մարիամը: “Այստեղ` Հայաստանում, ես խաղաղ եմ քնում և նորից անուշ երազներ եմ տեսնում: Վերջապես ազատվել եմ ցավալի հիշողություններից”:

Երբ երկու տարի առաջ եկավ այստեղ, նա չէր կարող երևակայել, թե ինչ ասել է անպաշտպան ապագա: Կլիման, լեզվական առանձնահատկությունները և մարդիկ այնքան տարբեր էին և այդ ամենը նույնիսկ անհաղթահարելի էր թվում: Նա հիշում է, որ հաճախ է վախի զգացում ունեցել:

Սակայն մինչ ՄԱԿՓԳՀ-ի և Առաքելություն Հայաստանի հովանու ներքո հայտնվելը, որ 2007թ.-ի կեսից սկսեցին իրականացնել Հայաստանում Իրաքից գաղթած խոցելի ընտանիքների աջակցության և ինտեգրման ծրագիրը, Մարիամը տեղավորվել էր դպրոցում և ձեռք էր բերել նոր ընկերներ ունենալու, գիտելիքները խորացնելու, հայոց լեզուն և մշակույթը սովորելու հնարավորություն:

“Երբեք մտքովս չէր անցել, որ հայերենն այդքան տարբեր կարող էր լինել իմ իմացած լեզվից, այդքան հարուստ և գեղեցիկ”,-նշում է նա: “Հայոց լեզուն սովորելու իմ փորձառությունն անմոռանալի էր: Կարծես նորից մանկացել էի, մի ուրիշ առաջին ուսուցիչ, մի ուրիշ դպրոց, մի ուրիշ կյանք”:

Այժմ նա պատրաստվում է վարսահարդար դառնալ, ինչը թույլ կտա դասընթացն ավարտելուց հետո գումար վաստակել: “Դասերն այնքան օգտակար և հաճելի են: Այս հնարավորությունն ինձ ոգեշնչել է”,-ասում է Մարիամը` ավելացնելով, որ իր ընտրած մասնագիտությունը նոր մարդկանց հանդիպելու գերազանց հնարավորություն կլինի:

Այդ հմտությունները պետք է որ օգնեն Մարիամի ընտանիքին չխորտակվելու այս բարդ ժամանակներում. Իրաքում նրա հայրը զբաղվում էր սննդամթերքի բիզնեսով, իսկ Հայաստանում կարողացել է գտնել ցածր վարձատրվող աշխատանք և Բաղդադի բնակարանի վաճառքից գոյացած գումարը ծախսելուց հետո` դժվարանում է վճարել բնակարանի վարձավճարը:

Մարիամն այնքան բարեսիրտ է. Հայաստանում իր երջանկության համար նա երախտապարտ է շրջապատի մարդկանց: “Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այնքան հանդուրժող են եղել և հոգացել իմ մասին. հարևաններիս, ուսուցիչներիս և ընկերներիս”,-նշում է նա: “Շնորհակալություն ՄԱԿՓԳՀ-ին` իր մեծ աջակցության համար, հիմա ես հավատում եմ իմ ուժերին և ինձ ապահով եմ զգում”:
Սակայն, հենց նրան պետք է շնորհակալություն հայտնել, այդ նա’ է, որ իր նոր կյանքով օրինակ է դարձել շատ ուրիշների համար:
 
Категория: Обзор СМИ | Просмотров: 976
Календарь новостей
«  Ноябрь 2008  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Поиск
Ссылки
Статистика
PanArmenian News.am Noravank.am Деловой Экспресс Настроение Azg
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.

Рейтинг@Mail.ru