Четверг, 18.04.2024, 05:48
| RSS
Меню сайта
Разделы новостей
Аналитика [166]
Интервью [560]
Культура [1586]
Спорт [2558]
Общество [763]
Новости [30593]
Обзор СМИ [36362]
Политобозрение [480]
Экономика [4719]
Наука [1795]
Библиотека [414]
Сотрудничество [3]
Видео Новости
Погода, Новости, загрузка...
Главная » 2008 » Ноябрь » 3 » Թուրքիան իր թեզերն այս «գրքով» է բացատրելու
Թուրքիան իր թեզերն այս «գրքով» է բացատրելու
13:10

Հոդվածը քաղված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Արտասահմանյան մամուլի տեսություն»-ից:
Աղբյուրը` (www.zaman.com.tr) «Զաման»

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Թուրքիան պատրաստվում է ողջ աշխարհին ներկայացնել 9 տարբեր լեզուներով հրատարակված «Թուրքիա-2008» գրքույկը, որտեղ ներառված են 1915-ի իրադարձությունների առնչությամբ հայկական պնդումներին պատասխաններն ու PKK-ի «այլանդակ դեմքը»:
Մամուլի, հրատարակչության եւ տեղեկատվության վարչության գլխավոր տնօրեն Սալիհ Մելեքն այդ առումով նշել է. «Թուրքիայում չկա այսքան բովանդակալից մեկ այլ գիրք, որը երկրին առնչվող ամեն հարց ընդգրկի իր մեջ` հատկապես իսպաներեն եւ չինարեն լեզուներով»:
«Անատոլու» գործակալության հարցին ի պատասխան, Մելեքը հայտնել է, որ ամեն տարի ավանդաբար արդիականացվող «Թուրքիա» տարեգիրքը այս տարի հրատարակվում է կարեւոր լրացումներով:
Խոսելով 1915-ին առնչվող հայկական պնդումների դեմ Թուրքիայի պատասխանները տարեգրքում ընդգրկելու մասին, Մելեքին ընդգծել է, որ համապատասխան տեքստը պատրաստվել է արտգործնախարարության եւ շահագրգիռ հաստատությունների հսկողության ներքո` ինչը հիմնավորված է վավերագրերով եւ գիտական փաստարկներով:
«Թուրքիան այս հարցում իր արդարացիությունը բացատրելու կարիք ունի», - նշում է Մելեքը: Այդ իսկ պատճառով, տարեգրքում 9 լեզուներով ընդգրկեցինք այն տեքստը, որը երեւան է հանում Թուրքիայի արդարացիությունը 1915-ի իրադարձություններին առնչվող հայկական պնդումների հարցում, որպեսզի աշխարհում բոլորը տեղեկանան մեր երկրի իրավացիության մասին եւ սովորեն»:

Իրազեկվելու են նաեւ չինացիները

Մելեքը հայտնում է, որ օրերս վերստին ակտիվացած ահաբեկչական PKK-ի վերաբերյալ տարեգրքում տեղ գտած հատվածը, որը ներկայացվել էր նաեւ անցյալ տարվա հրատարակությունում, բացահայտում է կազմակերպության «այլանդակ դեմքը», ապա եւ շարունակում է. «Ահաբեկչությունը սոսկ Թուրքիայի խնդիրը չէ, այլ ողջ աշխարհի խնդիրն է: PKK-ն ահաբեկչական գործողությունների է դիմում անմեղ մարդկանց եւ մեր երկրի դեմ: Մենք փորձում ենք 9 լեզվով ողջ աշխարհին բացատրել, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է, սպանում է անմեղ մարդկանց»:
Մամուլի, հրատարակչության եւ տեղեկատվության վարչության գլխավոր տնօրեն Մելեքը հայտնում է, որ մինչ այդ` թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, ռուսերեն եւ ճապոներեն հրատարակվող տարեգիրքն այս տարի նաեւ իսպաներեն եւ չինարեն է հրատարակվում, ինչն ուշագրավ նորություն է:
Մելեքը նշում է. «Թուրքիայում չկա մեկ այլ գիրք, ինչպիսին տարեգիրքն է, որ հանգամանորեն ներառի երկրին վերաբերող բոլոր հարցերը` հատկապես իսպաներեն եւ չինարեն լեզուներով: Հաջորդ տարի մտադիր ենք տարեգիրքը նաեւ պորտուգալերեն հրատարակել, որովհետեւ պորտուգալերեն է բազմաթիվ երկրների լեզուն` ինչպես Լատինական Ամերիկայում, այնպես էլ Աֆրիկայում»:

Օտարները դա ուսուցանում են որպես դասագիրք

Ըստ Մելեքի, 2001թ-ին. Գերմանիայում տարեգիրքը «Ճանաչողության լավագույն ձեռնարկ» է համարվել: Այն ողջ աշխարհով տարածվում է Թուրքիայի արտգործնախարարության, արտերկրներում Թուրքիայի մամուլի ներկայացուցիչների, ինչպես նաեւ միջազգային ֆորումների միջոցով: Սալիհ Մելեքը տեղեկացնում է, որ «Միաժամանակ անգլերեն եւ մյուս 8 լեզուներով պատրաստվում է տարեգրքի տեսասկավառակը (CD), որը նույնպես բաժանվելու է հետաքրքրվողներին: Տարեգրքի օտար լեզուներով հրատարակությունն իրականացվում է օտարերկրացի մասնագետների վերահսկողությամբ»:
Սալիհ Մելեքը, նշելով նախորդ տարիներին արտասահմանում տարեգրքից ստացած շատ դրական արձագանքների մասին, ավելացնում է. «Նույնիսկ որոշ երկրներում տարեգիրքը ուսուցանում են որպես դասագիրք: Ամերիկայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի նման երկրները հրատարակման արտոնություն ստանալու խնդրանքով դիմում են մեզ, եւ երբ մենք այդ արտոնությունը տալիս ենք, նրանք տարեգիրքը դասավանդում են իրենց համալսարաններում: Ավելին, մեր երկրում որոշ դպրոցներ տարեգիրքը օգտագործում են իբրեւ օժանդակ դասագիրք»:
Մելեքը հայտնում է, որ «Թուրքիա-2008» տարեգիրքը կարեւոր սկզբնաղբյուր է այն բոլոր օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են ճանաչել Թուրքիան եւ տարեգիրքը նրանց հասանելի է նաեւ ինտերնետի միջոցով:

Հայկական անհիմն պնդումներ

«Ճանաչողություն» հիմնադրամի աջակցությամբ, վարչապետի աշխատակազմին առընթեր` Մամուլի, հրատարակչության եւ տեղեկատվության գլխավոր վարչության վերահսկողությամբ, հասարակական բազմաթիվ կազմակերպությունների եւ մասնավոր ձեռնարկությունների նպաստներով վերահրատարակված տարեգիրքը հագեցած է Թուրքիայի գրեթե բոլոր ոլորտներին՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական կառուցվածքին, պատմությանը, բնական հարստություններին, առեւտրին եւ արվեստին առնչվող տեղեկատվական բնույթի 7 հոդվածներով:
Նաեւ նկարներով զարդարված «Թուրքիա-2008» տարեգիրքը հրատարակվել է թուրքերեն` 4 հազար 500, անգլերեն` 13 հազար 500, ֆրանսերեն` 3 հազար, գերմաներեն` 3 հազար, ռուսերեն` 2 հազար, ճապոներեն` 3 հազար, իսպաներեն` 2 հազար 500 եւ չինարեն` 3 հազար օրինակներով, ընդհանուր տպաքանակը 38 հազար է: Միաժամանակ պատրաստվել է տարեգրքի տեսասկավառակը (CD) 9 լեզուներով` 4 հազար, իսկ առանձին միայն անգլերենով՝ 500 հատ:
Տարեգրքի «Հայկական անհիմն պնդումներ» բաժնում նշվում է, որ Անատոլիայի տարածքում թուրքերն ու հայերն ավելի քան ութ հարյուրամյակ խաղաղ գոյակցել են, «հայերը, որպես Օսմանյան Կայսրության արտոնյալ հպատակ տարածվել են երկրով մեկ»:
Վերոհիշյալ բաժնում ընդգծվել է նաեւ այն, որ «հայերը, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապստամբելով` համատարած կոտորածի են ենթարկել թուրքերին եւ մյուս մահմեդականներին, ռուսների առաջխաղացումը դյուրացնելու համար հարձակումներ են գործել օսմանյան զորքերի վրա` կտրելով նրանց մատակարարման ճանապարհները, կազմակերպել են դիվերսիաներ հեռագրագծերի եւ երկաթուղիների դեմ»:
Տարեգրքում նշվում է «սեփական կառավարության դեմ հայ գրոհայինների զինվելու հանգամանքը, ընդգծելով, որ նրանք տեղահանության են ենթարկվել զինված գործունեության համար, այլ ոչ թե ռասսայական տարբերության, էթնիկ պատկանելիության կամ դավանանքի պատճառով»: «Օսմանյան պետությունն ընդամենը ռազմական գործողությունների թատերաբեմից դուրս է բերել այն խմբավորումներին, որոնք ընդվզում էին երկրի զինված ուժերի դեմ, լրտեսությամբ էին զբաղվում եւ դավաճանում էին», - շարունակվում է տարեգրքում: Այստեղ ներկայացված են համանման գործունեության համար պատժի մասին օսմանյան օրենքներն ու ընդունված կանոնադրությունները:
Տարեգիրքը պատմում է, որ պատերազմի հետեւանքով առաջացած դժվարություններ կրել է Անատոլիայի ողջ բնակչությունը, հակառակ դրան, 1973-1986 թթ. հայ ահաբեկչական տարբեր կազմակերպություններ սպանել են 58 թուրքի՝ 34-ը դիվանագետ, 16 օտարերկրացու, հարյուրավորներին՝ վիրավորել, իսկ «հայկական պնդումները նույնիսկ չեն համապատասխանում ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի` կատարված հանցանքը ապացուցելու նվազագույն չափանիշներին», եւ Թուրքիան խրախուսում է պատմաբանների եւ մասնագետների կողմից հարցի ուսումնասիրությունը:
Տարեգրքի «Հայկական անհիմն պնդումներ» բաժնում տեղադրված է նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնական զեկուցագիրը, ինչպես նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զոհը դարձած թուրքերի, ապա եւ սպանված թուրք դիվանագետների լուսանկարները:

PKK-ն ահաբեկչական կազմակերպություն

Տարեգրքի «Ահաբեկչական գործողություններ ընդդեմ երկրի միասնականության» բաժնում նշված է, որ Թուրքիան տարիներ շարունակ ենթարկվել է ահաբեկչական PKK/Kongra-Gel կազմակերպության սպառնալիքներին, բայց եւ այնպես հաջողության է հասել կազմակերպության դեմ մղվող զինված պայքարում:
«Պետությունը,- նշում է տարեգիրքը,- ահաբեկչության դեմ պայքարելիս հետամուտ է եղել, որ անվտանգության ուժերի պայքարն ընթանա ժողովրդավարության սկզբունքում եւ իրավունքի նորմերի շրջանակներում, շրջանի խաղաղ բնակչությունը զանազանվի ահաբեկիչներից, որպեսզի անմեղ քաղաքացիները չտուժեն: Խաղաղ բնակիչներին ահաբեկիչներից զանազանելու վառ ապացույցն այն է, որ խաղաղ բնակչությունը ոչ մի կորուստ չի տվել թուրքական զինված ուժերի իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում»: Տարեգրքում միաժամանակ ընդգծվում է նաեւ, որ վերջին շրջանում ահաբեկչական կազմակերպությունը նորից սկսել է պայթուցիկ նյութերով կամ ականապատելով ավերել հասարակական շինությունները` թերեւս դրանով էլ հերթական անգամ ցույց տալով ահաբեկչության այլանդակ դեմքը:

artmamul.ararat-center.org
Категория: Обзор СМИ | Просмотров: 837
Календарь новостей
«  Ноябрь 2008  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Поиск
Ссылки
Статистика
PanArmenian News.am Noravank.am Деловой Экспресс Настроение Azg
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.

Рейтинг@Mail.ru