Среда, 27.11.2024, 03:48
| RSS
Меню сайта
Разделы новостей
Аналитика [166]
Интервью [560]
Культура [1586]
Спорт [2558]
Общество [763]
Новости [30593]
Обзор СМИ [36362]
Политобозрение [480]
Экономика [4719]
Наука [1795]
Библиотека [414]
Сотрудничество [3]
Видео Новости
Погода, Новости, загрузка...
Главная » 2008 » Ноябрь » 14 » Ադրբեջանի պաշտպանական բյուջեի մեծացում՝ լուրջ մտադրությո՞ւն թե՞ շոու
Ադրբեջանի պաշտպանական բյուջեի մեծացում՝ լուրջ մտադրությո՞ւն թե՞ շոու
00:08
Հոդվածը քաղված է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Արտասահմանյան մամուլի տեսություն»-ից:

«Եվրազիա Դեյլի Մոնիթոր».
Աղբյուրը`(EurasiaDailyMonitor)
Յոն Դալի (By John C. K. Daly)

Ռուս-վրացական երկար ժամանակ սառեցված հակամարտությունը անցած տարվա օգոստոսին հանկարծ հալվեց` վերաճելով հուժկու ռազմական բախումների, որոնք շարունակվեցին հինգ օր: Այժմ Ադրբեջանն է հանկարծ մեծացնում իր ռազմական բյուջեն, ինչը կովկասյան երկրորդ չլուծված հակամարտության` հայ-ադրբեջանական փակուղու հնարավոր հալոցքի փոթորկալից նախանշանը կարող է լինել:

Ռազմական ծախսերը (525-IA) հանգամանորեն ուսումնասիրելով` «Գազետան» եզրակացրել է, որ հաջորդ տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն 2008թ. համեմատ կավելանա 343 միլիոն մանաթով ($424) կամ 24.8%-ով («Ինֆորմացիոննոե ագենտստվո Ռեգնում», հոկտեմբերի 28):

Ընդ որում, սա առանձին դեպք չէ: Նավթի աճող եկամուտների ծովում մեծացող ռազմական բյուջեի հաջորդ տարվա աճը նախորդ տարիների համեմատ շատ համեստ է: Բաքուն նորահայտ նավթադոլարների խոշոր գումարներով համալրել է ռազմական բյուջն, որը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է ավելի քան 1000 տոկոսով ($4,5մլդ-ի ներդրում` «ANS-PRESS», հոկտեմբերի 29): Ռազմական ծախսերի հսկայածավալ աճը տարածաշրջանում մտահոգություն է առաջացնում, որ Ադրբեջանի նախագահը, որը վերջերս է հաղթել նախագահի ընտրությունում, վերազինված բանակը կօգտագործի նախկինում Բաքվի կառավարման ներքո գտնվող` Ղարաբաղի 1988-1994թթ դաժան պատերազմում կորցրած տարածքները վերադարձնելու համար:

Մինչեւ 1994թ. մայիսը, երբ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադար ստորագրվեց` վերջ դնելով ակտիվ ռազմական գործողություններին, երկու կողմից էլ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր հազարավոր մարդիկ փախստական դարձան: Ի հեճուկս Ադրբեջանի, Հայաստանի զինված ուժերը շարունակում են օկուպացված պահել ադրբեջանական տարածքները, այդ թվում` Ղարաբաղն ու յոթ հարակից շրջաններ:

Որքան էլ որ ռազմական տեսանկյունից 1994 թվականը տխուր թվա Ադրբեջանի համար, գործող նախագահի հոր ջանքերի շնորհիվ այդ տարին հիմք հանդիսացավ հաջորդ մեկուկես տասնամյակում Ադրբեջանի տնտեսության դինամիկ զարգացման համար: Նույն տարում, երբ ստորագրվեց զինադադարը, այն ժամանակ նախագահ Հեյդար Ալիեւը ստորագրեց «Դարի պայմանագիրը»` $7,4 մլրդ արժողությամբ համատեղ արդյունահանման համաձայնագիր` Ադրբեջանի կասպիական Ազերի-Շիրագ-Գունեշլի նավթահանքերն արևմտյան նավթային ընկերությունների հետ համատեղ շահագործելու վերաբերյալ: Երեք տարի անց բացվեց Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, որով ադրբեջանական նավթը Սև ծովից սկսեց արտահանվել Արևմուտքի շուկաներ, սակայն նախնական թողունակությունը սահմանափակվում էր օրական 40,000 բարելով: 1999թ. $600 մլն արժողությամբ, 515 մղոն երկարությամբ և օրական 100,000 բարել թողունակությամբ Բաքու-Սուփսա նավթամուղի բացումն ընդլայնեց նավթի արտահանման հնարավորությունները Բաքվի համար:

2006թ. մայիսին, երբ սկսեց լիարժեք գործել $3,6 մլրդ արժողությամբ, 1092 մղոն երկարությամբ և օրական մեկ միլիոն բարել թողունակությամբ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Ադրբեջանը հնարավորություն ստացավ կտրվել ռուսական նավթամուղի մենաշնորհից: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը Ռուսաստանն ու Իրանը շրջանցող կասպիական նավթի արտահանման երթուղու` Վաշինգտոնի երազանքի բարձրակետն էր:

Նավթային եկամուտների աճը սնում է Ադրբեջանի $21 միլիարդանոց տնտեսությունը, որն աշխարհում ամենաարագ աճող տնտեսությունն է և ներկայում ավելի քան երեք անգամ գերազանցում է Չինաստանի տնտեսության աճի տեմպերը: Արժույթի միջազգային հիմնադրամի անցած տարվա գնահատականով` Ադբեջանի ՀՆԱ-ի աճը կազմում է 29 տոկոս, Կենտրոնական հետախուզական գործակալության հաշվարկով` 31 տոկոս, ինչն ավելի քան երկու անգամ գերզանցում է Հայաստանի 13,7 տոկոս ցուցանիշը: 2004-ի համեմատությամբ` Ադրբեջանի պետական բյուջեն աճել է չորս անգամ: Նավթային եկամուտները ապագա սերունդների բարեկեցության նպատակով ներդնելու համար, երկրում ստեղծվել է «Նավթի պետական հիմնադրամ» (UPI, հունիսի 12), ինչի համար Ադրբեջանի տնտեսությունը ծրագրավորող պատասխանատուները գովեստի են արժանացել Համաշխարհային ֆինանսական հանրության կողմից: Այժմ եկամուտների մի նշանակալի մասն ուղղվում է ռազմական ծախսերին:

Ալիևը չի թաքցնում, որ մտածում է իր նոր ռազմական հզորությունն օգտագործելու և կորցրած տարածքները վերադարձնելու ուղղությամբ: Հունիսի 26-ին Բաքվի Ազալիդ հրապարակում տեղի ունեցավ Ադրբեջանի Զինված ուժերի 90-ամյակին նվիրված զորահանդես: Հավաքված բազմությանն ուղղված իր ելույթում Ալիևը, մանրամասն ներկայացնելով երկրի ռազմական բյուջեի աճը, ասաց. «Այս հարցը մտահոգում է միջազգային հանրության որոշ անդամների: Բայց կուզենայի նշել, որ ծախսերն ավելացել են ոչ միայն ռազմական, այլև մի շարք այլ ոլորտներում: Հինգ տարվա ընթացքում Ադրբեջանի (պետական) բյուջեն (նաև) աճել է տասն անգամ»: Ռազմական ծախսերն անհրաժեշտ կոնտեքստում ներկայացնելուց հետո նա անմիջապես ավելացրել է. «Նաև մի մոռացեք, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն դրա առաջին փուլը («Էխո», համար 115 (1837), հունիսի 28). Առաջարկվող ռազմական ծախսերը, որքան էլ որ շատ լինեն, դրանք անիմաստ կերպով չեն հյուծում Ադրբեջանի տնտեսությունը: Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) հայտարարեց, որ իր ֆինանսական միջոցները հասել են $10,21 միլիարդի: (www.oilfund.az/az).

Նրանք, ովքեր Ադրբեջանի ռազմական ունակությունների հզորացման մեջ միայն ռազմատենչ ծրագրեր են տեսնում, թերևս չեն հասկանում ամենակարևորը: Զորահանդեսին Ալիևն ուղղակիորեն խոսեց դիվանագիտական հարցերում բանակի օգտակարության մասին` նշելով. «Որքան ավելի հզոր է բանակը, այնքան ավելի մեծ է բանացությունների վրա ազդելու դրա կարողությունը: Մենք ցանկանում են վերականգնել արդարությունը»:

Հոկտեմբերի 14-ին Ալիևը մեկ անգամ ևս անդրադարձավ երկրի ռազմական ծախսերի թեմային` ասելով. «Շրջապատված լինելով պատերազմներով` մենք նախ պետք է մեծացնենք մեր երկրի ռազմական ներուժը…Սա մեր ինքնիշխան իրավունքն է: Այսպես Ադրբեջանը կշարունակի Հայաստանի մեկուսացման իր քաղաքականությունը, մինչև Հայաստանը վերջ տա ադրբեջանական տարածքների օկուպացմանը» («Ֆինեկո», www.abc.az, հոկտեմբերի 14).

Ռազմական ծախսերը համապատասխան կոնտեքստում ներկայացնելուց հետո Ալիևը նշեց. «$44 միլիարդ է ներդրվել Ադրբեջանի տնտեսությունում անցած հինգ տարիների ընթացքում, ինչն անկախությունից ի վեր երկրում կատարված ընդհանուր եկամուտների 77 տոկոսն է կազմում: Ադրբեջանը գրավիչ է օտարերկյա ներդրումների համար: («Ինտերֆաքս», հոկտեմբերի 24).

Բաքվի քաղաքականության բանալին թերևս հենց այս վերջին հայտարարությունն է: Օգոստոսի հնգօրյա ռուս-վրացական պատերազմը թանկ նստեց Ադրբեջանի վրա: Թեև Ադրբեջանն իր սահմաների ներսում որևէ ֆիզիկական վնաս չկրեց, սակայն ակտիվ ռազմական գործողություններից երկու օր առաջ պայթեցվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, ապա «Բրիթիշ Փեթրոլիումը» փակեց Բաքու-Սուփսա նավթամուղը, ինչի հետևանքով Ադրբեջանն ավելի քան $1 մլրդ նավթային եկամուտ կորցրեց (UPI, հոկտեմբեր 15). Հայաստանի դեմ ռազմական գործողության հետևանքով Ադրբեջանը կարճ ժամկետում շատ ավելի խոշոր կորուստներ կունենար: Բայց հնչեցնելով ռազմատենչ հայտարարություններ ու ավելացնելով պաշտպանական ծախսերը` Ադրբեջանն իրականում կարող է նպատակ ունենալ խթանել եվրոպական սպառող երկրներին կրկնապատկելու ջանքերը փակուղուց դիվանագիտական ելք գտնելու ուղղությամբ:

Բաքուն կարող է նաև սպասել Վաշինգտոնի նոր վարչակազմի թարմ դիվանագիտական նախաձեռնություններին: Ցույց տալով փակուղուց դուրս գալու ԱՄՆ-ի շահագրգռվածությունը` 2001թ. նախագահ Ջորջ Բուշը ԵԱՀԿ հովանու ներքո դիվանագիտական գագաթնաժողով գումարեց Քի Ուեսթում` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քորչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի մասնակցությամբ. բանակցությունները որևէ էական արդյունք չունեցան: ԱՄՆ-ի դիվանագիտական այս նախաձեռնության մասին շատերն արդեն մոռացել են:

Փոփոխությունը, սակայն, ընթացքի մեջ է, իսկ Ադրբեջանի նավթն այսօր շատ ավելի մեծ խաղացող է համաշխարհային տնտեսությունում, քան յոթ տարի առաջ էր:
Փորձելով լուծել 13-ամյա վեճը Հայաստանի հետ` Ալիևը, թվում է, մի էջ է պոկել Ջոն ՄակՔեյնի հերոսի` Թեոդոր Ռուզվելտի գրքից` խոսելով մեղմ, միաժամանակ` վերցնելով ավելի մեծ մահակ: Եթե Ալիևը վերջնականապես որոշի օգտագործել այդ մահակը, ուրեմն նա արդեն կանխազգացել է ցնցումը, որն իր հետ կբերի Ադրբեջանի նավթային եկամուտների նվազումը:

artmamul.ararat-center.org

Категория: Обзор СМИ | Просмотров: 922
Календарь новостей
«  Ноябрь 2008  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Поиск
Ссылки
Статистика
PanArmenian News.am Noravank.am Деловой Экспресс Настроение Azg
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.

Рейтинг@Mail.ru