Пятница, 29.11.2024, 06:47
| RSS
Меню сайта
Разделы новостей
Аналитика [166]
Интервью [560]
Культура [1586]
Спорт [2558]
Общество [763]
Новости [30593]
Обзор СМИ [36362]
Политобозрение [480]
Экономика [4719]
Наука [1795]
Библиотека [414]
Сотрудничество [3]
Видео Новости
Погода, Новости, загрузка...
Главная » 2009 » Май » 29 » Разочарование азербайджанцев
Разочарование азербайджанцев
16:22
Ազերիները հիասթափված են
 
Պատմական փաստերի հերթական կեղծումը ձախողվել է
Ուկրաինայի հայ համայնքի եւ մասնավորապես ANALITIKA. at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ջանքերի շնորհիվ «Հակամարտություններն ու պատերազմները ԽՍՀՄ փլուզումից հետո» գիրքը վերահրատարակվել է. գրքի նոր տարբերակում Հայաստանի պատմական փաստերի կեղծումներ այլեւս չկան: PanARMENIAN.Net-ը տեղեկացնում է, որ հիշյալ գիրքը, որի հեղինակները ուկրաինացի գրականագետներ եւ պատմաբաններ են, նախնական տարբերակում զետեղել էր մի հոդված, որտեղ Հայաստանի պատմության մասին կեղծ տեղեկություններ կային:
Նույն հեղինակները՝ Վ. Յու. Բոգդանովիչ, Ա. Յա. Մանաչինսկի, խմբագրել են հոդվածը եւ վերահրատարակել գիրքը: «Ուկրաինայում Հայաստանի պատմության կեղծման մասին հրապարակումը մեծ արձագանք ստացավ, դարձավ ուշադրության եւ ուսումնասիրման առարկա: Առաջին օպերատիվ միջոցներն արդյունք տվեցին: ANALITIKA.at.ua տեղեկատվավերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Դավթյանի խոսքով, նոր խմբագրության մեջ պատմության կեղծումները բացակայում են, եւ նյութը գրված է առավել օբյեկտիվ հիմունքներով, սակայն այդ հանգամանքը չի արդարացնում նման անհեթեթություն թույլ տված գրականագետներին»,- փոխանցում է PanARMENIAN.Net -ը:
Բնականաբար, այս երեւույթը սարսափելի ցավով ընդունեցին մեր հարեւանները եւ անմիջապես սկսեցին համացանցում աղաղակ բարձրացնել կատարվածի մասին: Մասնավորապես, 1news.az-ի թղթակիցը շտապեց գրել, որ գիրքը ներկայացնում էր տեղեկություններ ադրբեջանցիների նկատմամբ հայկական ագրեսիայի մասին, նաեւ պատմական փաստեր, որոնք, իբր, վկայում են այն մասին, որ ԼՂ-ն պատկանել է թուրք-ազերիներին, որ ադրբեջանցիները իբր եղել են Ղարաբաղի եւ նրա լեռնային շրջանների տերն ու տիրականը:
Չէ՞ որ հերյուրանքին ու կեղծիքին, երազանքին ու երեւակայությանն էլ չափ կա, չէ՞ որ կան ճշմարտություններ, իրողություններ, փաստեր, որոնք չես կարող ջնջել, վերացնել: Եթե ժամանակին ադրբեջանցիներով բնակեցված հայկական պատմական հողերից դուք փորձում էիք վերացնել հայկական խաչքարերը՝ դրանցով ձեր գոմերի պատերը կառուցելով (հենց նույն ԼՂՀ ազատագրված մեր տարածքներում այսօր այդ փաստերը կան), այդպիսով պատմությունը չի ջնջվում: Դա, թեկուզ ուշացումով, բայց գոնե հասկացել են նշյալ գրքի հեղինակները:
Ի դեպ, գրքի վերահրատարակված տարբերակը երկրի շատ գրադարաններ չեն ստացել, եւ ըստ ANALITIKA.at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետների, հարցի ճիշտ լուծումն այն կլինի, որ հենց հեղինակների խնդրանքով գրքի առաջին հրատարակությունն ամբողջությամբ «հետ կանչվի»: Փորձագետ Դ. Դավթյանն ընդգծել է, որ պատմության խեղաթյուրում թույլ չտալու եւ օբյեկտիվ գիտական ուսումնասիրությունների հասնելու համար Analitika.at.ua ՏՎԿ փորձագետները հետագայում էլ շարունակելու են հետեւել Հայաստանի պատմության կեղծման հետ կապված իրավիճակին:
Այցելելով ANALITIKA.at.ua կայքը, կարելի է համոզվել, որ կենտրոնն իսկապես մեծ հակահարված է տալիս հակահայկական տեղեկատվությանը:
 
Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ
Категория: Обзор СМИ | Просмотров: 1045
Календарь новостей
«  Май 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Поиск
Ссылки
Статистика
PanArmenian News.am Noravank.am Деловой Экспресс Настроение Azg
Любое использование материалов сайта ИАЦ Analitika в сети интернет, допустимо при условии, указания имени автора и размещения гиперссылки на //analitika.at.ua. Использование материалов сайта вне сети интернет, допускается исключительно с письменного разрешения правообладателя.

Рейтинг@Mail.ru